FacebookTwitterYouTubeDailymotionScribdCalameo
SlideshareIssuuPinterestGoogle plusInstagramTelegram
Chat About Islam Now
Choose your country & click on the link of your language.
Find nearby Islamic centers & GPS location on the map.

Our Islamic Library contains:
Islamic TVs channels LIVE
Islamic Radios LIVE
Multimedia ( Videos )
Multimedia ( Audios )
Listen to Quran
Interactive files & QR codes
Misconceptions
Islam Q & A
Morality in Islam
Articles
The Noble Qur'an
Understanding Islam
Comparative Religions
Islamic topics
Women in Islam
Prophet Muhammad (PBUH)
Qur'an and Modern Science
Children
Answering Atheism
Islamic CDs
Islamic DVDs
Presentations and flashes
Friend sites

Articles' sections



Author:


Go on with your language:
qrcode

Ինչպես են աղոթել Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմեդը մարգարեները (խաղաղություն նրանց բոլորին)

Viewed:
1428

Ինչպես են աղոթել Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմեդը մարգարեները       (խաղաղություն նրանց բոլորին)

 

թարգմանություն

Ախմեդ Հայկական

ստուգում

EUROPEAN ISLAMIC RESEARCHES CENTER (EIRC)

& Հմայակ Նալբանդյան

www.islamic-invitation.com

  Մի անգամ մուսուլմանական գիտնականներից մեկը շեյխ ՝ Ահմադ Դիդաթը այցելեց Սաուդյան Արաբիայում գտնվող Դժիդ քաղաք և պատմեց իր կյանքում կատարված մի դեպքի մասին:

  Նա և մի խումբ քրիստոնեաներ ու հրեաներ այցելում են մի մզկիթ: Ներս մտնելուն պես Դիդաթը հանում է կոշիկները և պահանջում մյուսներից, որ նույնպես հանեն իրենց կոշիկները: Ահմադ Դիդաթը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրանք գիտեն դրա իմաստը: Պատասխանը բացասական էր: Դիդաթը բացատրեց. երբ Մովսեսը գնաց Սինա, աստված հրամայեց նրան:

  «Մի՛ մոտեցիր, հանիր կոշիկներդ քանի որ քո կանգնած տեղը սուրբ վայր է» (Ելք 3:5):

  Մինչ խումբը նստած էր Դիդաթը ներողություն խնդրեց և գնաց լվացվելու (աղոթելուց առաջ պետք է լվանալ մարմնի որոշ տեղեր): Վերադարձին Դիդաթը մոտեցավ այցելուներին և բացատրություն տվեց: Նա բացատրեց, որ լվացվելը ոչ միայն հիգիենա է, քանի որ արվում է օրը հինգ անգամ, այլ նաև ունի պատմությունից եկող իմաստ, և կրկին արտասանեց:

  «Լվացվել են այդպես Մովսեսը, Ահարոնը և որդիները նրա ձերքերը և ոտքերը: Աղոթավայրից դուրս գալու ժամանակ, մոտենալով զոհաբերության սեղանին նույնպես լվացել են ձերքերն ու ոտքերը, աստծո պարտադրանքին համաձայն»:

  Պարտադիր աղոթքը կատարելուց հետո Դիդաթը կրկին մոտեցավ խմբին՝ որը հետևում էր մյուս մուսուլմաններին ոչ պարտադիր աղոթքի կատարումը: Դիդաթը բացատրեց խմբին որոշ աղոթքների դրույթները և խմբին շատ հետաքրքրեց աղոթքի ժամանակ ճակատը գետնին կպցնելը:  Դիդաթը հատուկ նշանակություն տվեց նրան՝ որ նույն կերպով մարգարեներն էին աղոթում: Հետո նորից արտասանեց:

  «Եվ երեսով ցած ընկավ Աբրահամը: Աստված շարունակեց խոսել նրա հետ...»:

«Երեսով ցած ընկավ Հիսուսը և խոստովանեց» (Հիսուս Նավին, 5:14):

« Եվ մի կողմ քաշվելով ցած ընկավ և խոնարհվեց: Աղոթում էր, ասում էր...»  (      Մաթեոսից, 26:39):

  Դիդաթը խմբին դիմելով ասաց, որ իրենց հայտնի է, թե ինչպես են խոնարհվում հրեաները և քրիստոնեաները, իսկ հիմա նրանք հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես են խոնարհվում մուսուլմանները: Նա հարցրեց, թե ու՞մ խոնարհն է ավելի նման քրիստոնեաների խոնարհին:  Քրիստոնեաներից ու հրեաներից բաղկացած ողջ խումբը պատասխանեց, որ մուսուլմանական աղոթքը և խոնարհման ոճը իրականում շատ քրիստոնեական է:

 

  Կան շատ մարդիք՝ որոնք հավատքը փոխել են քրիստոնեությունից մուսուլմանություն և ասում են, որ հիմա դարձել էն ավելի «քրիստոնեական» քան կրոնափոխությունից առաջ էին: «Քրիստոնեա» բառը միայն նշանակում է «Հիսուսի հետնորդ», Քրիստ-ոնեա: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ կրոնափոխները հաստատում են, որ նրանք հիմա դարձել են Հիսուսի իրական հետնորդներ: Դա շատ բնական երևույթ է: Եկեք ստուգենք, թե իրականում ինչ է ասում աստվածաշունչը Հիսուսի մասին: Օրինակ՝ աստվածաշունչ կարդալով կարող ենք տեսնել, որ Հիսուսը (հանգստություն նրան) աղոթել է ծնկաչոք, ճակատը գետնին կպցնելով: Պատասխանել է մարդկանց ողջույններին, մաղթել է խաղաղություն և ծոմ պահելով շատ ժամանակ է անց կացրել:

  Իրականում շատ քրիստոնեաներ վստահությամբ ասում են, որ ժամանակին մուսուլման են եղել: Շատ եղանակներով հաստատվում է իրենց իրական հավատքը Սուրբ Ղուրանում՝ որը ուղարկվել է աստծո (Ալլահի) մարգարե Մուհամմեդին ( հանգստություն և Ալլահի օրհնանքը նրան):

  «Ով դու՛ք, ովքեր հավատացել եք. Խոնարհվե՛ք, ծնկի՛ եկեք, ծառայե՛ք ձեր աստծուն և բարին կատարեք, հնարավոր է որ դուք հասցնեք» (Ղուրան, 22:77):

  Կան մարդիք՝ որոնք հաստատում են, թե գնում են Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի ճանապարհով (հանգստություն նրանց բոլորին), բայց այնպես ստացվեց, որ նրանք գնացին բոլորովին այլ ճանապարհով: Ինչ վերաբերվում է քրիստոնեաներին և մարդկանց՝  որ սխալմամբ ստեղծել են այլ հավատք դեպի Հիսուս մարգարեն, նրան տվել են այնպիսի էություն, որ նա երբեք չի էլ փորձել ունենալ: Եվ այսպիսով հարց տվեք ինքներդ ձեզ. Իրականում ովքե՞ր են այսօր Հիսուսի իրական հետնորդները (հանգստություն նրան): Դուք հնարավոր է գիտեք, որ մուսուլմանները աղոթում են օրը հինգ անգամ, ճակատը հատակին կպցնելով:

  Մուսուլմանները հետևում են Հիսուսի ( հանգստություն նրան ) կրոնին: Այն կրոնին՝ որով նա եկել և քարոզել է: Այդպես էլ  մուսուլմաններն են երկրպագում աստծուն՝  որին երկրպագել է նաև Հիսուսը, Աբրահամը, Մովսեսը և Մուհամմեդը (հանգստություն նրանց բոլորին):

  Ինչպես նաև մուսուլմանները ողջունում են իրար հետևյալ խոսքերով. «խաղաղություն քեզ»: Այնպիսի խաղաղություն ու հանգիստ՝ որ ունեցավ Հիսուսը անապատում՝ ծոմի քառասուն օրերի ՝ ինչպես դա արել են բոլոր մարգարեները (հանգստություն նրանց բոլորին):

  Մենք շատ ուրախ կլինենք, եթե դուք մեր ինտերնետային կայքից աղոթքի գիրք  բերնեք:

Աղբյուր: www.islamic-invitation.com

https://www.islamic-invitation.com/book_details.php?bID=1241

 
All copyrights©2006 Islamic-Invitation.com
See the Copyrights Fatwa